Զիմբաբվեի նախկին նախագահ Մուգաբեն 10 մլն ԱՄՆ դոլար պարգևավճար կստանա
Զիմբաբվեի «գահընկեց եղած» նախագահ Ռոբերտ Մուգաբեն մինչև կյանքի վերջը պետությունից ամսական կստանա 150 հազար ԱՄՆ դոլար։
Այդ մասին գրում է The Guardian պարբերականը։
Zanu-PF իշխող կուսակցության աղբյուրը հայտնել է պարբերականին, որ ընդհանուր հաշվով Մուգաբեին պետբյուջեից կվճարվի նաև մոտ 10 մլն ԱՄՆ դոլար։
Թերթի տվյալներով՝ որոշ վճարումներ կստանա նաև Մուգաբեի կինը՝ Գրեյսը, սակայն գումարի չափը չի նշվում։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ խորհրդարանը հայտարարեց Մուգաբեի դեմ իմփիչմենթ սկսելու գործընթացի մասին, վերջինս հայտարարեց նախագահի լիազորությունները վայր դնելու մասին։ Նույն օրը երկիր վերադարձավ նախկին փոխնախագահը և ստանձնեց նախագահի լիազորությունները։