2570 դիտում
08:27 17-07-2015
Նոր Սահմանադրության հեղինակների հետ մի բան այն չէ, և առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը ծանոթացել է նոր Սահմանադրության նախագծին և գրել. «Նոր Սահմանադրության նախագծի հետ որքան ծանոթանում ենք, այնքան ամրապնդվում է կարծիքը, որ հեղինակների հետ մի բան այն չէ, և առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը: Ում մտքով կանցներ, որ օրերից մի օր իրենց իրավաբան և սահմանադրագետ համարող մասնագետների խումբը կառաջարկի Սահմանադրության տեքստում սպանությունն արդարացնող ձևակերպում ներառել:
Ինչպե՞ս, բացատրենք նախագծի 23-րդ «Կյանքի իրավունքը: Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետում բառացի գրված է «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Մինչդեռ գործող Սահմանադրության մեջ այսպես է ձևակերպված. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Ու եթե գործող Սահմանադրությունում լիներ նոր նախագծում առկա ձևակերպումը, ապա 2008-ի մարտի 1–ի դեպքերից հետո կարող էին ասել, որ 10 մարդու սպանությունը «բացարձակապես անհրաժեշտ է» եղել»։
Նմանատիպ նյութեր
4034 դիտում
13:02 12-04-2020
Այս տեքստը գրել եմ 2009 թվականին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում. Նիկոլ Փաշինյան
5242 դիտում
22:10 02-03-2018
30 եվրոպացի երիտասարդներ Երեւանում հանդիպեցին հայկական հաջողված ստարտափների հեղինակների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը