2722 դիտում
10:20 17-07-2015
Գորիկ Հակոբյանը ժամանակին իր «ներդրումն է» ունեցել այդ անվստահության մթնոլորտի ոչ միայն ձևավորման, այլև ամրապնդման գործում. ՉԷ
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով, թե «չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»։
Հիշեցման կարգով կարելի է նշել, որ նույն Գորիկ Հակոբյանը ժամանակին իր «ներդրումն է» ունեցել այդ անվստահության մթնոլորտի ոչ միայն ձևավորման, այլև ամրապնդման գործում։ Հայաստանում իշխանությունների նկատմամբ վստահություն չկա, քանի որ այս իշխանությունը ձևավորվել է ոչ թե ժողովրդի կողմից, այլ ընտրակեղծիքների միջոցով, և վերջապես՝ Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին հայտնվեց մարտի 1-ի ոճրագործությունից հետո։ Իսկ թե ինչպես է Գորիկ Հակորյանի ղեկավարած ԱԱԾ-ն իրեն պահել այդ ընթացքում՝ հայտնի է ամենքին։
Բայց Գ. Հակոբյանի երեկվա հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ առումով։ Նա առաջին պաշտոնյան չէ, որ բարձրաձայն խոսում է դրա մասին։ Երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան, հունիսի 30-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից հայտարարություն էր տարածվել, որտեղ նա ասել էր. ««Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորում եմ ... միմյանց ընդառաջ քայլերով մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը, համատեղ ուժերով լուծումներ փնտրել երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական ու համակարգային խնդիրներին...»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3840 դիտում
15:55 16-07-2015
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը անակնկալ կերպով արձագանքեց նաիրիտցիների խնդրին եւ «գառանտիա» պահանջեց
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը