211652_close_icon
views-count68520 դիտում article-date 11:14 11-12-2019

«Գորիկ Հակոբյանը ոչ միայն ոչնչացրել է Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը, այլ նաև մեր երկրին և պետությանը առնչվող շատ փաստաթղթեր». Տիգրան Բարսեղյան. «Ժողովուրդ»

Դեկտեմբերի 7-ին ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ մանրամասներ էր հրապարակել։ Այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը նշել էր, որ ոչնչացված նյութերը ուղիղ առնչություն ունեն «Մարտի 1»-ի գործին: Վերջինս նոր մանրամասներ է հաղորդել։ «Գորիկ Հակոբյանը ոչ միայն ոչնչացրել է Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը, այլ նաեւ մեր երկրին եւ պետությանը առնչվող շատ փաստաթղթեր»։ – Կմանրամասնե՞ք՝ ինչ նյութերի մասին է խոսքը։ – Դրանք վերաբերում են Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից եւ, ընդհանրապես, դիվանագիտական կառույցների կողմից Հայաստանին վերաբերող օժանդակություններին, Արցախի հիմնախնդրի, տնտեսական հարցերի, մեր երկրի անվտանգությանը վերաբերող, շատ հարցերին վերաբերող փաստաթղթեր է ոչնչացրել։ Այդ բոլոր փաստաթղթերի օրիգինալները ես զեկուցել եմ իրեն։ Ինքը տանում, զեկուցում էր երկրի նախագահին, բերում էր, պահում էր իր սեյֆում եւ հետ չէր վերադարձնում ինձ, բայց ես դրանց կրկնօրինակները պահել եմ գործերում։ Դրանց վերաբերյալ ես լրացուցիչ հայտնել եմ մեր տեսչական ծառայությանը եւ խնդրել եմ հանդիպում, եթե անհրաժեշտություն լինի, ես դրանց վերաբերյալ տեղեկություններ կասեմ եւ կասեմ, թե որտեղ են պահվում։ Եթե դրանք կարող են օժանդակել, իսկ դրանք կարող են օժանդակել մեր ներկայիս վարչապետին՝ իր քաղաքական գծով, ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել, որպեսզի իրենք հայտնաբերեն եւ հրապարակեն։ Գորիկ Հակոբյանը իրապես պետական հանցագործություն է իրականացրել, եւ ոչ միայն ինքը, այլ նաեւ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։ Երեւի այդ փաստաթղթերը որոշել են ոչնչացրել, թե ինչքան են ոչնչացրել, ինչն են պահել, դա ցույց կտա ծառայողական քննությունը։ Ես Ձեզ հիմա հստակ ասում եմ, որ այդ փաստաթղթերի բնօրինակները ինքը պահում էր իր մոտ եւ չէր վերադարձնում ինձ։ Երբ վարչապետը խոսում է ոչնչացված փաստաթղթերի մասին, երեւում է, որ իրեն զեկուցել են՝ բացի Մարտի 1-ից, կան այլ ոչնչացված փաստաթղթեր, որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը ես կարող եմ հայտնել, սա շատ կարեւոր է։ [b]Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր