211652_close_icon
views-count15503 դիտում article-date 11:44 17-07-2015

Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, էլեկտրաէներգիայի գինը 14 դրամով նվազեցնելու սենսացիոն առաջարկ է անում. անձամբ իր որդին պատրաստ է իր 1 դոլար ներդրումը առաջինը անել

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու փոխարեն նվազեցնելու առաջարկ է անում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ինքը հաշվարկներ է կատարել: Նա նշեց, որ էլեկտրաէներգիայի՝ 7 դրամ թանկացման ժամանակ տարեկան խոսքը գնում է 60 միլիոն դոլարի մասին: «Հիմա ես հաշվարկ եմ արել, որ կարող ենք ոչ միայն չթանկացնել, այլեւ, ընդհակառակը, 2 անգամ էլ էժանացնենք: Դրա համար կպահանջվի 180 միլիոն դոլար: Դրա համար էլ տարբերակ ունեմ: Եթե Հայաստանում ծխախոտի վրա ընդամենը 1 դոլար ակցիզային հարկ դնենք եւ այն դեպքում, երբ օրական սպառվում է 500 հազարից ավելի տուփ ծխախոտ, որից ստացված օրական շահույթը 500 հազար դոլար է: Մենք կարողանում ենք այդ գումարով դոտացիա տալ էլեկտրաէներգիային, ինչի արդյունում ոչ թե 7 դրակով կթանկանա, այլ 14 դրամով կէժանանա: Ծխողների հաշվին այդ հարցը կլուծվի: Կհամոզենք, կստիպենք եւ կմտնենք իրենց գրպանները, որ ծխելը թարգեն: Համ առողջ կլինեն, համ պետությունը կշահի, համ բնակչությունը»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը: Դիտարկմանը, թե դա նո՞ր սկանդալ է հասունացնելու, ասաց. «Բնականաբար, մենք Եվրոպա չենք, բայց չմոռանանք, որ Եվրոպայում 1 սիգարետն արժի 5 եվրո: Դա առաջին ահնրաժեշտություն ունեցող, ռազմավարական նշանակություն ունեցող ապրանք չի»: Հարցին, թե ինքը ծխո՞ւմ է, պատասխանեց, որ չի ծխում, բայց իր որդին ծխում է եւ պատրաստ է հանուն պետության եւ բնակչության 1 դոլար ավել վճարել:

Նմանատիպ նյութեր