211652_close_icon
views-count1662 դիտում article-date 14:52 17-07-2015

Կառլ-Հայնց Ռումենիգե. Վիդալը հաստատ կտեղափոխվի «Բավարիա»

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի հնարավոր տեղափոխությանը մյունխենյան ակումբ: «Առայժմ չեմ կարող հաստատել տեղափոխությունը: Պետք է սպասել: Բայց մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը Վիդալը հաստատ կտեղափոխվի «Բավարիա»: Մենք նրան չկարողացանք ձեռք բերել դեռևս 2011 թվականին: Մեր տեխնիկական տնօրեն Ռեշկեն ողջ ճշմարտությունը պատմել է: Լևերկուզենը արգելափակել էր գործարքը: Հուսով եմ, որ բոլոր դեպքերում, Վիդալը կհայտնվի մեր մոտ», ասել է Ռումենիգեն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չիլիի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը «Բավարիա» կտեղափոխվի 35 միլիոն եվրոյի դիմաց՝ գումարած պարգևավճարները: Վիդալը մյունխենյան ակումբի հետ համաձայնության է եկել 4-ամյա պայմանագիր կնքելու շուրջ՝ տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր