211652_close_icon
views-count1910 դիտում article-date 19:02 24-07-2015

Կառլ Հայնց-Ռումենիգե. Եթե Գվարդիոլան հեռանա «Բավարիայից», դրանից աշխարհի վերջը չի գա

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքի մասին: «Մենք գոհ ենք Գվարդիոլայից, որը լավ է կատարում իր աշխատանքը: Ես բացարձակապես հանգիստ եմ: Եթե նա ցանկանա մնալ թիմում, շատ լավ, եթե` ոչ, ապա դա չի դառնա աշխարհի վերջը: Այդ դեպքում մենք մի բան կմտածենք», ասել է Ռումենիգեն: Նշենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2016 թվականի ամռանը:

Նմանատիպ նյութեր