211652_close_icon
views-count1453 դիտում article-date 11:28 20-07-2015

Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի համաձայնագիրն ուղարկվել է ԱՄՆ-ի Կոնգրես

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրն ուղարկել է Կոնգրեսին, հաղորդում է BBC-ն: Համաձայնագիրը Կոնգրեսն ուսումնասիրելու է 60 օրվա ընթացքում՝ սկսած այսօրվանից: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վիեննայում Իրանը և «Վեցյակի» անդամ պետությունները համաձայնության եկան Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և կնքվեց պատմական գործարքը, որի դիմաց կվերացվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները; Իրանը պարտավորվել է ապամոնտաժել իր միջուկային ցենտրիֆուգների 2/3-ը, որոնք կգտնվեն միջազգային տեսուչների հսկողության տակ:

Նմանատիպ նյութեր