211652_close_icon
views-count2863 դիտում article-date 12:03 29-01-2016

ԱՄՆ նախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում կխզի Իրանի հետ կնքված միջուկային գործարքը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում խզելու է Իրանի ու միջազգային գերտերությունների միջև կնքված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, փոխանցում է Ria Novosti-ն: «Երբ նախագահ դառնամ, առաջին օրն իսկ մեր գրասենյակում կխզենք Իրանի հետ միջուկային համաձայնագիրը»,-հեռուստաբանավեճի ժամանակ ասել է Ռուբիոն: Նրա խոսքով՝ դրանից հետո թող այլ պետությունները որոշեն՝ գործ ունենա՞լ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ՝ հավելելով, որ վստահ է, որ նրանք կգերադասեն ԱՄՆ-ն Իրանի տնտեսությունից: Ռուբիոն ընդգծել է, որ իրանանական ժողովրդի դեմ ինքը ոչինչ չունի, սակայն այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին ծայրահեղական շիա հոգևորական է՝ ապագայի հանդեպ ապոկալիպտիկ հայացքներով:

Նմանատիպ նյութեր