211652_close_icon
views-count1889 դիտում article-date 21:47 20-07-2015

Սահմանադրության նախագիծը հեռու է կատարյալ լինելուց, սակայն դրանում բավական առաջընթաց կա. սահմանադրագետ. tert.am

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ դեռ վաղ է համարում նշել, թե ներկայացված նոր Սահմանադրության նախագծի առաջարկը լավն է, թե վատը, քանի որ ըստ նրա, պետք է ամբողջությամբ ներկայացված լինի: Բայց համեմատելով այնքանով, որքանով ներկայացված է՝ նկատեց, գործող Սահմանադրության համեմատ կա բավական առաջընթաց, սակայն կատարյալ լինելուց հեռու է, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2015/07/20/Ayvazyan/1738714]Tert.am[/url]-ը: Վարդան Այվազյանը նկատեց, թե կատարելագործման առումով հատկապես առաջընթացը նկատելի է մարդու իրավունքների և ազատությունների բաժնում, քանի որ հստակ համակարգվել են անձնական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակությային իրավունքները: «Յուրաքանչյուր իրավունք տվյալ հոդվածում սահմանում է նաև տվյալ հոդվածի սահմանափակման հիմքերը»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է քննարկման առիթ դարձած կյանքի իրավունքի հետ կապված խնդրին, որպես մարդու բոլոր իրավունքների հիմք, ապա նա նշեց, որ պետք է իրավունքի սահմանափակման հիմքերն առավել հստակ լինել, և ոչ թե լղոզված: «Կա պրակտիկա, որ կյանքի իրավունքն ունի «հստակ սահմանափակման հիմքերն» անորոշ դրույթը, այն է՝ երբ է թույլատրվում մարդուն կյանքից զրկել, առաջինը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասաց նա և օրինակ բերեց՝ Նորդ–Օստի ահաբեկչությունը, երբ հատուկ ուժերը թունավոր գազ կիրառեցին և արդյունքում ահաբեկիչների հետ անմեղ մարդիկ մահացան, դրանով փրկեցին անհամեմատ ավելի մեծ թվով մարդկանց: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2015/07/20/Ayvazyan/1738714]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր