3475 դիտում
20:10 20-07-2015
Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասի զինվորականի մասնակցությամբ Երևանում տեղի ունեցած վթարի փաստով
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 19-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 04:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 34-ամյա Անտոն Գալկինը իր վարած Honda մակնիշի 34 ՏQ 193 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 178 էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գալկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես կապավոր: Կոչումով կապիտան է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
9462 դիտում
13:24 02-10-2016
Ագարակաձորի գյուղապետի վթարի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում