6925 դիտում
11:18 21-07-2015
Ես համալսարան եմ ավարտել, հո հենց ընե՞նց դիպլոմ չեմ վերցրել. չիմացողները թող մտածեն․ ինչի է պատրաստ եւ ինչի վրա է ծիծաղում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը
Ով հայոց լեզուն չգիտի, թող նա սովորի: Շատ ճիշտ է, որ պատգամավորները պետք է քննություն հանձնեն։ Մեկը՝ ես, համալսարան եմ ավարտել: Հո հենց ընե՞նց դիպլոմ չեմ վերցրել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը՝ անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծի 47-րդ հոդվածին, որի համաձայն Ազգային ժողովի պատգամավորը պետք է լավ տիրապետի պետական լեզվին, ինչը ենթադրում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է լեզվի իմացության վերաբերյալ քննություն կամ թեստ հանձնի:
«Ով ուզում ա պատգամավոր լինի, պետք ա քննություն տա»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե ի՞նչ է կարծում, քննությունները կկեղծվե՞ն, ընտրակաշառք կգործի՞, թե՞ ոչ, ծիծաղելուց հետո արձագանքեց․«Ա՛յ, դա չեմ կարող ասել։ Ամեն մեկը իր տեղն է պատասխանում։ Ես իմ մասով ասում եմ, որ կհանձնեմ այդ քննությունը»։
Նմանատիպ նյութեր
7222 դիտում
16:14 02-06-2014
Փոշմանելու չունեմ, թող իրենց ճիշտ պահեին, չստանային. Առաքել Մովսիսյանը` Շմայսը՝ լրագրողներին վիրավորելու մասին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»