1470 դիտում
23:34 21-07-2015
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու և կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը:
Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքնային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ խաղերի Արգենտինայի կազմակերպչական կոմիտեի անդամները, մարզիկներ և հյուրեր:
Արարողության սկզբում Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի հանդիսապետությամբ եկեղեցում տեղի ունեցավ համահայկական խաղերին մասնակցող արգենտինական պատվիրակության շուրջ 200 անդամների, ինչպես նաև խաղերի բացումը խորհրդանշող օլիմպիական կրակի օրհնության և բարեմաղթանքի արարողություն:
Այնուհետև ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային և սպորտային կառույցների ղեկավարները:
Իր խոսքում դեսպան Հարությունյանը կարևորեց համահայկական խաղերի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայության համախմբման, հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու առումով:
ՀՀ դեսպանն ընդգծեց նաև Համահայկական VI-րդ խաղերի անցկացման կարևորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
5112 դիտում
20:14 21-12-2019
Գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը. ուղիղ միացում
3323 դիտում
21:48 08-10-2018
Բուենոս Այրեսում տրվեց պատանեկան օլիմպիական խաղերի մեկնարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
937 դիտում
15:24 20-03-2015
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»