211652_close_icon
views-count43438 դիտում article-date 19:00 21-07-2015

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում եռյակ լույս աշխարհ բերած մայրն անակնկալի էր եկել քաղաքապետից և վարչական շրջանի ղեկավարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանի կողմից կազմակերպված անակնկալ այցելություն տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող ամուսիններ Սեդա Գրիգորյանին և Տիգրան Մարգարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, վարչական շրջանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը դատարկաձեռն չէին այցելել ամուսիններին, քանի որ հուլիսի 7-ին նրանց ընտանիքում եռյակ էր ծնվել: Ամուսինները անակնկալի էին եկել այցից, իսկ հյուրերն իրենց հետ բերել էին երեխաների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ՝ սնունդ, հագուստ և այլ իրեր: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ շրջանի ղեկավար Գ. Ղազարյանի կարգադրությամբ առաջիկայում կլուծվի նաև երեխաների առանձին օրորոցների հարցը, իսկ պոլիկլինիկայի գլխավոր բժշկուհին էլ հայտնեց, որ պոլիկլինիկայի բժիշկները հաճախակի են այցելելու ընտանիքին և իրենց ուշադրության տակ են պահելու նորածիններին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն իրենց շնորհակալությունն էին հայտնում նախ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմին, որտեղ ծնվել են երեխաները, այնուհետև՝ Երևանի քաղաքապետին, վարչական շրջանի ղեկավարին, պոլիկլինիկայի բուժանձնակազմին, նաև հարևաններին: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էլ հայտնեց, որ առաջիկայում աշխատանքներ են կատարելու՝ նրանց բնակարանային պայմանները մասամբ բավարարելու ուղղությամբ՝ հայտնելով, որ կօգնեն շինարարական պարագաներով, որպեսզի երեխաները իրենց առանձին սենյակն ունենան: Ի դեպ, 5 երեխաների մայրը ձեռքը դրեց իրեն այցելության եկած 3 չամուսնացած աղջիկների գլխին ու հայտնեց, որ ցանկանում է, որ նրանք շուտափույթ ամուսնանան ու մայրանան և 7 շնչով սեղան նստեն: Ֆոտոլրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ նորից բալիկներ լույս աշխարհ բերի, ասաց, որ եթե տնային պայմանները ներեն, հնարավոր է, իսկ հայրը ասաց. «Պրոբլեմ չունեմ, կուզենանք»: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/07/59003/]հայտնել [/url]էր, որ հուլիսի 7-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Երևանի բնակիչ, 29-ամյա Սեդա Գրիգորյանը եռյակ է լույս աշխարհ բերել: Փոքրիկներըը ծնվել են առողջ և Կեսարյան հատման միջոցով, 2-ը՝ աղջիկ, 1-ը` տղա: Տղայի քաշը 2.750 կգ է, աղջիկներից մեկը՝ 2.450 կգ, մյուսը` 1.620 կգ: Երեխաների հայրը` 33-ամյա Տիգրան Մարգարյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իրենց ընտանիքը այժմ 5 երեխա ունի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր