1118 դիտում
15:03 21-07-2015
Բերման են ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով
Հուլիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հարություն Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Դ.-ին և 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին` իր վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով:
Հարություն Ս.-ի անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` 4.5 գ ընդհանուր կշռով, կանաչ, կանեփանման, մանրացված-չորացված զանգվածով, որն ըստ վերջինիս հայտարարության` պատկանում է իրեն: Ավտոմեքենայի սրահի զննությամբ առջևի նստելատեղի դիմացի ռետինե գորգի վրայից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ երկու թղթե փաթեթ` համապատասխանաբար 17.9 և 10.4 գ ընդհանուր կշիռներով, կանաչ, կանեփանման մանրացված-չորացված զանգվածներով: Ըստ Արթուր Դ.-ի` ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
13:24 20-07-2015
34-ամյա տղամարդուն ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկեցին
1472 դիտում
15:35 24-07-2015
Բերման ենթարկեցին ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով
2522 դիտում
22:52 19-08-2019
Ոստիկանները բերման են ենթարկել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2722 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու
853 դիտում
09:39 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
1159 դիտում
09:27 19-01-2025
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին