10935 դիտում
10:47 22-07-2015
Ադրբեջանի զինուժը երեկ ողջ օրվա ընթացքում կրակահերթ է բացել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով․ինչպես է հայկական կողմին հաջողվել լռեցնել նրանց
Ադրբեջանի զինուժը հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայտնում են նաեւ, որ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդթվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետեւանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը եւ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների:
Նմանատիպ նյութեր
26961 դիտում
14:23 03-04-2016
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը մնում է լարված. ԼՂՀ ՊՆ
1237 դիտում
14:34 19-09-2023
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
691 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը