211652_close_icon
views-count40389 դիտում article-date 15:36 22-07-2015

Գեներալ Սեյրան Սարոյանը իրեն հատուկ հումուրով «տռաս» է հանում իր դեմ ելած «զակազչիկի մանկլավիկին»

Գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը իրեն վերագրվելիք տաքսի սերվիսը պատրաստ է նվիրել նրան, ով կասի այդ սերվիսի անունը: Ավելին՝ մի քիչ էլ ձեռքի ծախս կտա, գործերն ավելի «վպերյոդ» գցելու համար: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը՝ արձագանքելով այն լուրերին, թե տասնյակ բիզնեսների կողքին նոր բիզնես է բացել` տաքսի ծառայության տեսքով եւ իբր տաքսու վարորդները դժգոհում են, որ չեն կարողանում օրվա հաց վաստակել, քանի որ ստիպված են ամիսը 200 հազարական «մուծվել» անհագ պատգամավորին: «Ա՛յ Գագո ջան, զակազ է, հերյուրանք: Ես Հայաստանում բացարձակ ոչ մի բիզնես չունեմ: Եթե իմ ջեբից Հայաստանի համար փող չդնեմ, քրտինքով վաստակող իմ ժողովրի գումարը ջեբս չեմ դնի»,-ասաց գեներալը: Հարցին, թե ով եւ ինչու է, ըստ նրա, նման «զակազ իջեցրել», արձագանքեց. «Համոզված եմ, որ տղամարդկային հատկություններից թույլ մեկը, բայց եթե որոշ բան էլ մեջը պահպանվել է, թող ինքը համարձակություն հավաքի, հայտնվի ու ասելիքը երեսիս ասի, ոչ թե զակազներով խոսի: Նրա համար միայն ափսոսում եմ, որ իրականում այս սերվիսը չունեմ, թե չէ կնվիրեի, նոր կճանապարհեի»: Ի դեպ, նշվում էր նաեւ, թե ծառայությունը սպասարկում է Արգավանդ-Էջմիածին երթուղին: Ֆոտոլրագրողը զրուցել է նաեւ տարածքի տաքսիստների հետ, ովքեր, արձագանքելով այդ տեղեկությանը, նշել են, որ «այդ լուրից անգամ խաշած հավի ծիծաղն էլ կգա»: «Ա՛յ Գագո ջան, առաջին անգամ ենք լսում, որ գեներալ Սեյրանը էս տռասին տաքսիներ ունի: Ո՞ւր էր Շուշոյին ըտենց բախտ: Բա չունենա՞ր, մենք էլ մտնեինք այդ գծի տակ ու ազատվեինք հարկայինի ու գայիշնիկների ճնշումներից»,- արձագանքել են տաքսիստները:

Նմանատիպ նյութեր