16467 դիտում
19:29 22-07-2015
Աշտարակցիներն ասում էին՝ մարզպետն ու քաղաքապետը կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամառվա այս տապին ազգաբնակչության համար աղբահանությունը թիվ 1 խնդիրն է, իսկ մեր որոշ մարզպետեր ու քաղաքապետեր, ամեն անգամ կուրծք ծեծելով, հայտարարում են, թե իրենց վարչական շրջաններում աղբահանության հարցին իդեալական լուծում է տրված:
Այսօր, հուլիսի 22-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Աշտարակ քաղաքում լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե տեղի իշխանիկները ինչպիսի «բարձր» մակարդակի վրա են պահում աղբահանությունը: Գրեթե բոլոր տեղերում աղբի բուրգեր են ստեղծվել, որոնց մեջ վխտում են առնետներ, շներ, կատուներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշտարակցիները արդարացիորեն բարձրաձայնում էին ասելով. «Մարզպետն ու քաղաքապետը զահլա ունե՞ն աղբահանությամբ զբաղվեն, թողես մենակ բայղուշի նման իրենց աշխատողներին ուղարկեն տներով, թե աղբահանության գումարները վճարեք: Էդ անտերը վճարում ենք էլ, հարցը չի լուծվում: Արդեն հոգնել ենք դրանց էդ մասին բարձրաձայնելուց, միևնույնն է՝ կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխի»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29609 դիտում
19:28 16-12-2014
Ինչո՞ւ որոշ պատգամավորներ կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ