29609 դիտում
19:28 16-12-2014
Ինչո՞ւ որոշ պատգամավորներ կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որպեսզի վարորդները պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները և չխախտեն երթևեկության կանոնները, որոնց մեջ են մտնում վարորդի և ուղևորի կողմից ամրագոտի կապելը, մեքենան վարելու ընթացքում չծխելը, հեռախոսով չխոսելը և այլն:
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը ճեմում Mercedes G մակնիշի 44 ԼԼ 444 համարանիշի ավտոմեքենայով, իրեն զգալով ինչպես կրիան պատյանում՝ երթևեկում առանց ամրագոտու:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը բազմիցս լուսանկարներով և տեսանյութերով անդրադարձել է մեր ազգընտիր Մեծն Յուվեցի Կարոյի կատարած բազմաթիվ ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը, սակայն, ինչպես ժոցովուրդն է ասում. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»: Պատգամավորը շարունակում է կարմիր կովի նման իր կաշին չփոխել: Մնում է ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն արձագանքի հրապարակմանը և պատգամավորը հերթական անգան ենթարկվի վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ չէր խանգարի, որպեսզի ճանապարհային ոստիկանը իր աշխատանքային փայտիկով թեթև մերսում անի պատգամավորի բութ հայացքին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
16464 դիտում
19:29 22-07-2015
Աշտարակցիներն ասում էին՝ մարզպետն ու քաղաքապետը կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
24561 դիտում
09:38 07-08-2015
«Կարմիր կովը իր կաշին չի փոխում». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ