1732 դիտում
07:44 23-07-2015
Նավթի գների անկումը հանգեցնում է Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների նվազեցմանը. ՀԺ
Միջազգային շուկաներից մտահոգիչ տեղեկություններ են գալիս. սահուն և հաստատուն միտումներով՝ աշխարհում էժանանում են մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքները, մասնավորապես՝ նավթը և պղինձը, գրում է «Հայկական ժամանակ»-ը ու հավելում.
«Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ բարել նավթի գինը իջել է 56 դոլարից, որը վերջին 5 ամիսների ամենացածր գինն է։ Նույն բորսայում մեկ տոննա պղնձի գինը իջել է մինչև 5 հազար 353 դոլար: Սա արդեն վերջին 6 տարիների ամենացածր գինն է: Նավթի գների անկումը հանգեցնում է Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների նվազեցմանը: Իսկ պղնձի գնի նվազմանը համաչափ նվազում է գունավոր մետաղների հանքաքարերի արտահանումից Հայաստանի ստացած եկամուտը»:
Նմանատիպ նյութեր
6373 դիտում
15:45 15-03-2018
Ավիափոխադրումների գների նվազեցմանը և ներքին օդափոխադրումների զարգացման նախադրյալներ են ստեղծվում
Այս բաժնից
2245 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1675 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1474 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»