211652_close_icon
views-count1802 դիտում article-date 09:55 23-07-2015

Հակառակորդն այս գիշեր ևս խախտել է հրադադարի ռեժիմը՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր