211652_close_icon
views-count6147 դիտում article-date 09:27 15-02-2017

Շփման գծում հակառակորդն այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ՝ արձակելով 600-ից ավելի կրակոց. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր