Պենտագոնի ղեկավարը Սաուդյան Արաբիայից անսպասելի ժամանել է Իրաք
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը չծրագրված այցով ժամանել է Իրաք, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին:
Քարթերը Իրաք է ժամանել Սաուդյան Արաբիայից, որտեղ բանակցություններ է անցկացրել:
Իրաքի ղեկավարության հետ Պենտագոնի ղեկավարը քննարկելու է ռազմական ոլորտի համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, որը մինչ օրս վերահսկում է իրաքյան տարածքի գրեթե 1/3 մասը: