211652_close_icon

Ռամադանի օրենքները չհարգող արտերկրացիները կվտարվեն Սաուդյան Արաբիայից

views-count1837 դիտում article-date 22:35 28-06-2014
Սաուդյան Արաբիայի իշխանությունները տեղեկացրել են, որ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում երկրից կվտարեն բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր չեն հարգի տոնի օրենքները։ Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն: Մասնավորապես` երկրից կվտարվեն նրանք, ովքեր հանրային վայրերում կսնվեն, խմիչք կօգտագործեն կամ կծխեն՝ վիրավորելով մուսուլմանների զգացմունքները։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հավելել են, որ դա վերաբերում է ոչ միայն զբոսաշրջիկներին, այլ նաև աշխատանքային պայմանագրերով Սաուդյան Արաբիա եկած ներգաղթյալներին, որոնց թիվը հասնում է մի քանի միլիոնի։

Նմանատիպ նյութեր