2310 դիտում
11:00 24-07-2015
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
ՀՀ արտգործնախարարի անդրադարձում ասված է. «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։
Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»:
Հուլիսի 23-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամ, դեմ՝ ոչ ոք, իսկ 8 պատգամավոր՝ ձեռնպահ։
Նմանատիպ նյութեր
2542 դիտում
13:17 26-04-2017
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին