26741 դիտում
12:53 24-07-2015
Ինչո՞ւ էին Փրկարարական ուժերի վարչության պետն ու Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետը հայտնվել Սևանա լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանը ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականով անակնկալ այցելություն կատարեց Գեղարքունիքի մարզ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելությունը կապված էր հանգստյան այս օրերին Սևանա լիճ այցելող քաղաքացիների անվտանգության ապահովման հետ:
Գաղտնիք չէ, որ Սևանում և դրան հարակից հանրային բոլոր լողափերում երբեմն որոշ «վայ-հանգստացողներ» ցուցաբերում են չարաճճիություն և անցնում են լճի վտանգավոր եզրագիծը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի հետ Ա. Արշակյանը այս պահին փրկարարական նավով ստուգայց-շրջայց է կատարում հանրային լողափերում:
Քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, «Երբեմն գինովցած չափն անցնում ենք, բայց լավ է, որ փրկարարները օպերատիվորեն կարողանում են մեզ ափ ուղարկել: Եթե այդ պահին նեղանում ենք, որ ինչու չեն թողնում մի բաժակ խմած մտնենք լիճն ու վտանգավոր եզրագիծն անցնենք, բայց հենց օյաղանում ենք, նոր ենք գնահատում նրանց աշխատանքը»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կան սեփականատերեր, ովքեր առաջին իսկ պահից աջակցում են փրկարարներին և իրենց անձնական օգտագործման մոտորանավակներով փրկարարների հետ կատարում են որոնողական աշխատանքներ:
Այդ քաղաքացիներից է նաև երևանաբնակ Գևորգ անունով մի երիտասարդ տղա, ով իր անձնական մոտորանավակներով շատ դեպքերում մինչև կեսգիշեր փրկարարների հետ «դոշ-դոշի տված» անհրաժեշտության դեպքում սատար է կանգնում «վայ-լողորդներին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Արշակյանի անակնկալ ստուգայցերը շարունակվելու են:
Ի դեպ, ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/18/59908/]հայտնել [/url]էինք, որ Փրկարարական ուժերի վարչության պետը քաղաքացիներին զգոնություն ցուցաբերելու կոչով ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arsen.arshakyan.129?fref=ts&ref=br_tf]էջի [/url]միջոցով դիմել էր քաղաքացիներին. ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի 44 ջրափրկարարները առավոտյան 9-ից մինչև երեկոյան 21.00-ը հերթապահություն են իրականացնում Սեւանի հանրային 3 լողափերում: Ջրափրկարարների աշխատանքի նման ռեժիմը պայմանավորված է ամռան այս տապ օրերին մեր հայրենակիցների կողմից Սևանում հանգստանալու հանգամանքով: Ջրափրկարարներն ապահովված են ժամանակակից տեխնիկայով` 20 մետր երկարությամբ նավն ու 10 մոտորանավակները ողջ օրվա ընթացքում շրջում են Սևանա լճի վրայով, ինչը հնարավորություն է տալիս դեպքերի 70 տոկոսին արձագանքել հենց նույն պահին: Ահազանգերի 30 տոկոսն էլ սպասարկվում է 911 հեռախոսահամարին ստացված կանչերով: Հատուկ ջրափրկարարներն ունեն նաև ԳՆՈՄ սարքավորում, որը սուզվում է 120 մետր խորությամբ ու միաժամանակ տեսանկարահանում իրականացնում: Շուրջօրյա ռեժիմով գործում է նաև ջրափրկարարական կայանը:
Փրկարարի կոչմանը հավատարիմ ջրափրկարարներն ապահովում են հանգստացողների անվտանգությունը, սակայն, միայն փրկարարների աշխատանքը բավարար չէ դժբախտ դեպքերից խուսափելու համար: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ երբեմն անզգուշության, անտարբերության, նաև անպատասխանատվության պատճառով արձանագրվում են դեպքեր, դժբախտ պատահարներ: Միչդեռ առավել զգոն լինելու դեպքում կարելի է խուսափել անցանկալի հետևանքներից: Հոսով եմ ու շատ կցանկանամ, որ Սևանի ամռային սեզոնը փակելիս մենք առանց արտակարգ պատահարների ամփոփենք աշխատանքը, առանց մեծ ու փոքր դեպքերի, մեր օգնությունը պետք եղած լինի ոչ թե կյանքեր փրկելու, այլ սովորական խնդիրների լուծմանն աջակցելու համար:
Ուզում եմ հավատալ, որ այդպես էլ կլինի, միայն ցանկություն ու պատասխանատվություն է պետք: Միայն պետք է հիշել, որ չի կարելի անցնել թույլատրելի սահմանն ու լողալ անթույլատրելի, վտանգավոր հատվածներում:
Համոզված եմ, որ մեր աշխատակիցների կողմից կվերահսկվի լողացողների անվտանգությունը: Կոչ եմ անում ու հորդորում մեր հայրենակիցներին լողալ թույլատրելի ու մարդաշատ լողափերում, որտեղ շուրջօրյա աշխատում են փրկարարները: Հիշեք փրկության հեռախոսահամարն ու անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարեք` 911:
Փրկարարը կոչում է և ոչ թե մասնագիտություն: Մեր փրկարարները հավատարիմ կոչմանը անմիջապես կարձագանքնեն ձեր կանչին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+