211652_close_icon
views-count2412 դիտում article-date 15:47 24-07-2015

Բաքվում սկսվել է լրագրող Հադիջա Իսմայլովայի դատավարությունը

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում այսօր սկսվել է լրագրող Հադիջա Իսմայլովայի դատավարությունը, ով հայտնի է ալիևյան կլանի մութ գործերի հետաքննությամբ, հաղորդում է BBC-ն: Ավելի քան 7 ամիս բանտում գտնվող Իսմայլովային մեղադրում են զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Դատարանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել, իսկ դատարանի դահլիճ ոչ մի լրագրողի թույլ չի տրվել մտնել: Ի պատասխան դրա՝ դատարանի շենքի միջանցքներում ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն Իսմայլովայի: Մարդիկ բացականչում են նրա անունը:

Նմանատիպ նյութեր