211652_close_icon
views-count4621 դիտում article-date 09:56 22-01-2016

Ամալ Քլունին կպաշտպանի ադրբեջանցի քաղբանտարկյալ Հադիջա Իսմայլովայի շահերը ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ադրբեջանցի հայտնի լրագրող, քաղբանտարկյալ Հադիջա Իսմայլովայի շահերը պաշտպանելու է փաստաբան Ամալ Քլունին, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Ի դեպ, ադրբեջանական մամուլը չի զլանում Ամալ Քլունիի ծագմանը վերագրել հայկական արմատներ: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ այն մասին, որ բրիտանացի հայտնի իրավաբանը ցանկություն է հայտնել պաշտպանել Իսմայլովայի շահերը, ով ավելի ուշ տվել է իր համաձայնությունը: Հ. Իսմայլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերին, իսկ 2015 թվականի սեպտեմբերին դատապարտվել 7,5 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր