211652_close_icon
views-count5521 դիտում article-date 22:48 24-07-2015

24-ամյա Վահանն ու 23-ամյա Մարտինը ծեծել են պետին, իսկ վեճի պատճառն ամենեւին ծառայության հետ կապ չի ունեցել

24-ամյա Վահե Ասլանյանին և 23-ամյա Մարտին Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող մայոր Հ. Վարդանյանին: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր