211652_close_icon
views-count14771 դիտում article-date 16:37 24-07-2015

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին եւ կոչը՝ ՀՀ քաղաքացիներին

Վստահ եղեք, որ հայկական բանակը կատարել եւ կատարելու է իր առջև դրված խնդիրը, որ ապահովի հարազատների խաղաղությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում կոչով դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ վերջին օրերին կրակոցների թիվը ավելացել է, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի ականանետերից են կրակում եւ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ սահմանամերձ բանակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդի ակտիվությանը նա պայմանավորեց թե հակառակորդի ներքաղաքական, թե միջազգային զարգացումներով։ Նա արձագանքեց նաեւ այն լուրերին, թե Հայաստանի կառավարությունը հանձնարարել է ՀՀ ՊՆ-ի վերջին 3 տարվա հաշվետվությունները ստուգել ու ընդգծեց, որ նախարարությունը մշտապես գտնվում է վերահսկողության ներքո և իրենց գործողությունները ներկայացվում են ՀՀ իշխանություններին, ինչպես նաեւ հանրությանը։

Նմանատիպ նյութեր