211652_close_icon
views-count3327 դիտում article-date 22:14 24-07-2015

Սեյրան Օհանյանը՝ աղջիկների ծառայության մասին. նա կիսում է աղջիկների ծառայությանը դեմ արտահայտվող հայ տղամարդկանց կարծիքը

Մենք ունենք լավ պատրաստված աղջիկ-դիպուկահարներ, հատուկ ստորաբաժանումներում եւս ծառայող աղջիկներ կան։ Այս մասին «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչու աղջիկները բանակում չեն ծառայում։ Ինչպես նաեւ ավելացրեց, որ հայ տղամարդիկ թույլ չեն տալիս, որ աղջիկները ծառայեն բանակում: Ավելին, նախարարը կիսում է հայ տղամարդկանց մտածելակերպը՝ հիմնավորելով, որ այդ կերպ դեմոգրաֆիկ խնդիրներն են հաղթահարվում։ «3 աղջիկ ռազմական բարձրագույն հաստատություն է ավարտել, 11-ն էլ այժմ սովորում են»,-ավելացրեց նախարարը՝ ընդգծելով, որ դա հատկապես այն դեպքում, երբ հայ տղամարդիկ անձնվիրաբար պաշտպանում են հայրենի սահմանները։

Նմանատիպ նյութեր