211652_close_icon
views-count2222 դիտում article-date 13:44 23-06-2016

Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը չի կիսում Հրանտ Բագրատյանի կարծիքը, որ Հարկային նոր օրենսգիրքը աղբանոցի մակարդակի է

Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը չի կիսում Հրանտ Բագրատյանի կարծիքը, որ Հարկային նոր օրենսգիրքը աղբանոցի մակարդակի է: Նա նաև նշեց, որ 90-ականներին կազմված Հարկային օրենսգիրքն ընդամենը 3 էջանոց փաստաթուղթ է եղել, որից հետո հարկային համակարգն  անցել է  լուրջ  էտապներ, որոնց արդյունքում տաբեր օրենքներ են ծնվել: Նա այս հայտարարությունն արեց «Հարկային նոր օրենսգիրքն ու ՀՀ արդի տնտեսական մարտահրավերները թեմայով» քննարկմանը: «Այս մոդելին ապավինելը՝ ինչքան շատ տնտեսությունից փող հանել տնտեսական աճ ապահովելու համար, թերի  է, որովհետր մի պահ կարող է գալ, որ  քեզ դրսից փող չտան, բայց չեմ կարծում այսօր դեֆոլտի վտանգ կա»,-նկատեց նա` պատասպանելով հարցին, թե արդյոք այն կարո՞ղ է   հագեցնել դեֆոլտի: Այսինքն` ըստ Տիգրան Ջրբաշյանի, կարող է,,  բայց ոչ կարճաժամկետ իրավիճակում. Բանախոսը նաև չբացառեց, որ այս տեսքով ընդունվելու դեպքում առաջանալու են խնդիրներ` քանի որ կոնցեպտուալ անհամաձայնություն կա բիզնեսի ու գործադիրի պատկերացումներում: Մյուս կողմից, Ջրբաշյանի խոսքով` փաստաթղթում «կան հաջողություններ», որոնք նվազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը: Նաև տնտեսագետը հույս ունի, որ Հարկային նոր օրենսգիրքը չի հանգեցնի բողոքի ալիքի բարձրացմանը, այն նկատառմամբ, որ բիզնեսի համար կարևոր է կայուն միջավայրը, փողոցային ֆորմատը տանում է փակուղու:

Նմանատիպ նյութեր