2044 դիտում
19:32 24-07-2015
Կարճվել է «iLur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ հարուցված քրեական գործը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ կարճվել է «Ստարտ-Մեդիա» ՍՊ ընկերության տնօրեն, «iLur.am» ինտերնետային կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հարուցված քրեական գործը, տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:
Ըստ աղբյուրի, միաժամանակ, նկատի ունենալով, որ 2015 թվականի հուլիսի 16-ին Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն էր հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ, այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ է հղել տիկին Միյատովիչին: Նամակում մանրամասն բացատրել է հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները, ինչպես նաև միջազգային և ներպետական օրենսդրության այն չափանիշները, որոնք հաշվի են առնվել քրեական գործը հարուցելիս: Գլխավոր դատախազը Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին հրավիրել է մասնակցել սեպտեմբերին կազմակերպվելիք կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում կքննարկվեն մի կողմից խոսքի ազատության պաշտպանության և մյուս կողմից հանրության այլ կենսական շահերի, օրինակ արդարադատության շահի պաշտպանության միջազգային չափանիշներին համահունչ հավասարակշռելու եղանակները:
Նմանատիպ նյութեր
2308 դիտում
09:44 10-04-2021
Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված