211652_close_icon
views-count4863 դիտում article-date 14:57 27-07-2015

Ալենիչևը Յուրա Մովսիսյանին համոզում է ռուսերեն խոսել. տեսանյութ

Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0), միակ գոլի հեղինակը՝ Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել «Советский спорт» պարբերականին: Ռուսերեն մի քանի բառ ասելուց հետո Մովսիսյանը շփոթվել է և անցել անգլերենի: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նրանց է մոտեցել «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը. «Այս ի՞նչ է, էլի անգլերեն ե՞ս հարցազրույց տալիս,- ժպտացել է մարզիչը: - Ես զգուշացրել էի, որ այժմ միայն ռուսերեն: Նորից սկսի»: «Ալենիչևը ռուսերենի մասով երևի կատակեց: Ես մարզումների ժամանակ միայն ռուսերեն եմ խոսում: Միայն լրագրողների առջև եմ քաշվում», ասել է Մովսիսյանը: Մովսիսյանը շարունակել է զրույցը անգլերեն՝ խոստովանելով, որ ամաչում է իր ռուսերենից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր