211652_close_icon
views-count1151 դիտում article-date 11:25 28-07-2015

Հարավային Կորեան հայտարարել է Mers կորոնավիրուսի վերջնական ոչնչացման մասին

Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ վերջնականապես արմատախիլ են արել Mers կորոնավիրուսը, որի զոհ է դարձել 36 մարդ: Երկրի վարչապետի խոսքով՝ վիրուսի տարածման վտանգ այլևս չկա և մարդիկ կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին: Նշենք, որ մահացու վիրուսի պատճառով օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը այդ երկիր նվազել էր 40%-ով: Փորձագետները նշում են, որ երկրի իշխանությունների թույլ տված սխալներից հետո, որի հետևանքով վիրուսը սկսեց արագործեն տարածվել, նրանք փոխեցին մոտեցումը և հնարավոր եղավ կանխել վիրուսի տարածումը:

Նմանատիպ նյութեր