Ստամբուլի ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնակն պողոտաներից մեկը, քանի որ տեղեկություն է ստացել պատրաստվելիք ահաբեկչության մասին, հաղորդել է թուրքական Kanal 7 հեռուստաալիքը:
Ոստիկանները հայտնաբերել էին մանկական սայլակ և չեն բացառել, որ նրանում կարող է պայթուցիկ սարք լինել: Պողոտա են ժամանել սակրավորներ:
Վերջին մի քանի օրերին Իրաքում քուրդ գրոհայինների դեմ թուրքական բանակի ծավալած ռազմական գործողությունների պատճառով իրադրությունը բավականին լարված է: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Թուրքիայում ահաբեկչություններ են նախապատրաստվում, ինչի հետ կապված արձակուրդից հետ են կանչվել բոլոր բարձրաստիճան զինվորականները: