Ապարանի քաղաքապետը ոչ միայն շնորհավորեց կանանց Մարտի 8-ը, այլ նաև վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով «ներխուժեց» քաղաքի բնակելի շենքերի բակեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ այսօր Ապարանում նշում էին ոչ միայն կանանց միջազգային տոնը, այլև վաղ առավոտից Ապարանի քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ, մի իսկական «գրոհ» էին սկսել Ապարանի բոլոր բակային հատվածներում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետ Կ․ Եղիազարյանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցները, հիմնականում՝ կոմունալ բաժնի, հատուկ տեխնիկաների օգնությամբ բակային հատվածներից հեռացնում էին մերկասառույցները, մինչ այդ շենքերի տանիքներից կախված սառցալեզվակներն էին հեռացրել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․
«Մեր քաղաքապետը Մարտի 8-ին ոչ միայն ծաղիկներ նվիրեց կանանց, այլ նաև տոն օրով շարունակեց ճանապարհները մաքրել մերկասառույցից, ինչի համար՝ որպես ապարանցիներ, մեր շնորհակալությունն ենք հայտնում քաղաքապետին, նրա աշխատակազմին և հիմնական աշխատանքը իրենց ուսերին վերցրած և գործը պատվով կատարած կոմունալի աշխատակիցներին»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի