211652_close_icon

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է անօդաչուի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը

views-count3594 դիտում article-date 12:14 29-07-2015
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական հերյուրանքն էր տարածել, թե ադրբեջանական ԶՈՒ-ն շփման գծի՝ Աղդամի ուղղությամբ թռչող Inspire1 անօդաչու է հարվածել, որը պատկանում է հայկական կողմին:

Նմանատիպ նյութեր