7102 դիտում
17:28 11-03-2016
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է հայկական կողմի զինտեխնիկային հասցված վնասների և 15 զոհերի մասին` Ադրբեջանի տարածած տեղեկությունը
Այսօր Ադրբեջանի "ագիտպրոպը", օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն տարածեց առ այն, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն ի պատասխան ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանել "շուրջ 15 դիվերսանտների և մի քանի ռազմական տեխնիկա":
Հատկանշական է, որ Բաքվի քարոզիչները նշում են նաև գործողության ընթացքում իրենց կողմից կիրառված ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի մասին: Որ իրականում մարտի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է և՛ հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և՛ կիրառել հրետանի, դա փաստ է և այդ մասին արդեն համապատասխան տեղեկություն տարածվել է ԼՂՀ ռազմական գերատեսչության մամլո ծառայության կողմից:
Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին հասցված վնասներին և հատկապես 15 զոհերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզիչների կողմից հերթական անգամ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք:
[b]ԼՂՀ ՊՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4738 դիտում
12:10 02-10-2015
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է հայկական զինուժի զոհերի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը
3438 դիտում
12:14 29-07-2015
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է անօդաչուի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը
Այս բաժնից
565 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
697 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
976 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ