211652_close_icon
views-count26466 դիտում article-date 12:46 29-07-2015

Սիլիկյան թաղամասում խուլիգանական դրդումներով ծեծկռտուք կատարած հայր և որդի Մարտիրոսյանների 3 անուղղելի զավակների փաստաբանի միջնորդությունը մերժվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սիլիկյան թաղամասի բնակիչներ, 39-ամյա Հրանտ, 44-ամյա Հրաչ և 43-ամյա Աշոտ Կառլենի Մարտիրոսյանների փաստաբանի միջնորդությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաբանը դիմել էր նշված դատարան, որպեսզի իր պաշտպանյալները, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով՝ խուլիգանական դրդումներով, գրավի դիմաց ազատ արձակվեին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/11/59404/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Սիլիկյան թաղամասի բնակիչներ, 39-ամյա Հրանտ, 44-ամյա Հրաչ և 43-ամյա Աշոտ Կառլենի Մարտիրոսյանների նկատմամբ: Վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քր-օրի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը, միջին ծանրության վնասվածք պատճառելու) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ եղբայրներից երկուսին միասին էին տեղափոխել դատարան, իսկ մեկին էլ դատարան էին բերել հիվանդանոցից: Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր քննիչի միջնորդությունը և եղբայրները տեղափոխվել էին Նուբարաշենի բանտ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր