37449 դիտում
23:04 11-07-2015
Դատարանը կալանավորեց Սիլիկյան թաղամասում խուլիգանական դրդումներով ծեծկռտուք կատարած հայր և որդի Մարտիրոսյանների 3 անուղղելի զավակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 11-ին, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սիլիկյան թաղամասի բնակիչներ, 39-ամյա Հրանտ, 44-ամյա Հրաչ և 43-ամյա Աշոտ Կառլենի Մարտիրոսյանների նկատմամբ:
Վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր-օրի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը, միջին ծանրության վնասվածք պատճառելու) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղբայրներից երկուսին միասին էին տեղափոխել դատարան, իսկ մեկին էլ դատարան էին բերել հիվանդանոցից:
Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց քննիչի միջնորդությունը և եղբայրները տեղափոխվեցին Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանի բակում հավաքվել էին Սիլիկյան թաղամասի բնակիչներ, ովքեր արդեն քանի օր է թաղամասում բողոքի ակցիաներ են անում` պահանջելով, որպեսզի քննչական մարմինը օբյեկտիվ քննություն կատարի, որպեսզի ըստ հավաքվածների հայտարարության` եղբայրները այս անգամ էլ չպլստան, քանի որ ամեն անգամ քրեական պատմությունների մեջ հայտնվելուց հետո` ջրից չոր են դուրս գալիս:
Դատարանի մոտ էին հավաքվել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր կարծում էին, թե հայր և որդի Մարտիրոսյանների դեմ բողոքի ակցիաներ կատարող Սիլիկյանցիները անօրինական գործողությունների կդիմեն, սակայն բնակիչները ոչ մի անօրինական գործողություններ չկատարեցին այլ պարզապես պահանջում էին, որպեսզի դատարանը օբյեկտիվ քննություն կատարի:
Ի դեպ, Կառլեն Մարտիրոսյանը նույնպես ժամանել էր դատարան:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/09/59200/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հուլիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 50-ամյա Մարինա Ավետիսյանը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում Կառլեն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել են իր 15-ամյա տղային, որից հետո չարամտորեն կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որից հետո հայհոյանքներ տալով` երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ ամբողջովին վնասել էին իրենց պատկանող ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան:
15-ամյա Էրիկ Մելքոնյանը վնասվածքներ էր ստացել, իսկ ջարդարարները մետաղե ջարդոնի էին վերածել ավտոմեքենան: Նշված պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի բակում էին հավաքվել Սիլիկյան թաղամասի մեծ թվով բնակիչներ, ովքեր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնից պահանջում էին անաչառ և օբյեկտիվ քննություն, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնից պահանջում էին թաղամասի բնակիչների անվտանգության ապահովում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մաշտոցի ոստիկանության մոտ հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Էս ո՞ր թիվն ա, որ ընտանիքի անդամներով «Լինչի դատաստան» տեսնեն անչափահասի նկատմամբ, թրքաբարո հարձակվեն մատղաշ էրեխու վրա, վերջում էլ երկաթյա և փայտյա ձողերով մեքենան ջարդոնի վերածեն: Արդեն բոլորիս համբերության բաժակը լցվել է, կրակն ընկանք, որ բիզնես ունեն ու իրենց հույսը դրել են փողի վրա ու ամեն անգամ իրենց սադիստական արարքներից հետո անպատիժ են մնում: Եթե այս անգամ իրենց կատարած անմարդկային արարքների համար պատասխանատվության չենթարկվեն, այսպես կոչված, հայր և որդի Մարտիրոսյանները, ապա ողջ թաղամասով գնալու ենք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դուռը: Վստահ ենք, որ միայն իրենք կարող են դադարեցնել այդ սուտ գործարարների լկտի պահվածքը»:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
983 դիտում
15:39 16-02-2015
Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով