211652_close_icon
views-count1650 դիտում article-date 15:41 29-07-2015

Միշել Պլատինին հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հաստատեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում «Երկար մտորումներից հետո, հաշվի առնելով բոլոր գործոնները, ելնելով ֆուտբոլի և իմ ապագայից, ես նման որոշում եմ կայացրել: Հասկանալի է, որ ես առաջնորդվել եմ նաև ձեր աջակցությամբ, այն հարգանքով, որը ձեզանից շատերը իմ հանդեպ ունեն: Կան պահեր, երբ պետք է ճակատագիրը սեփական ձեռքերը վերցնել: Ես նման փուլ եմ ապրում, սա իմ կյանքի էական պահերից մեկն է: Վերջին կես դարում ՖԻՖԱ-ն ընդամենը երկու նախագահ է ոււնեցել: Նման զարմանալի կայունությունը ժամանակակից աշխարհի համար պարադոքսալ երևույթ է: Վերջին շրջանի իրադարձությունները ստիպում են մեզ ՖԻՖԱ-ի պատմության նոր էջ սկսել, վերաիմաստավորել նրա ղեկավարության սկզբունքները» ասել է Պլատինին: Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուները իրենց հայտերը պետք է ներկայացնեն մինչև 2015թ. հոկտեմբերի 26-ը: Ընտրությունները տեղի կունենան ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում, որը կկայանա Ցյուրիխում՝ 2016թ. փետրվար 26-ին:

Նմանատիպ նյութեր