211652_close_icon
views-count1507 դիտում article-date 19:20 29-07-2015

Միշել Պլատինին խոստացել է Կոսովոյին ընդունել ՖԻՖԱ

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոստացել է, որ Կոսովոյի Ֆուտբոլի ֆեդերացիան 2016 թվականի սկզբներին կդառնա ՖԻՖԱ-ի լիիրավ անդամ: Բացի այդ, հնարավոր է, որ Կոսովոյին ընդգրկեն 2018 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խումբ: Այդ խմբում հանդես են գալիս Խորվաթիայի, Իսլանդիայի, Ուկրաինայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները, հայտնում է [url=http://www.jutarnji.hr/sport/]Jutarnji.hr[/url]-ն: Հիշեցնենք, որ Պլատինին [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60651/]առաջադրել է[/url] իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Ընտրությունները կկայանան 2016թ. փետրվարի 26-ին:

Նմանատիպ նյութեր