211652_close_icon
views-count1858 դիտում article-date 10:39 30-07-2015

Մեզ «հաճելի է» հանդես գալ զոհի դերում. «Առավոտ»

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում՝ մեր առօրյա հոգսերով, խնդիրներով, նախանձով, ագահությամբ, իրարից ինչ-որ բաներ խլխլելով, մտածելով, որ մեզ ինչ-որ բարիք չի հասել, մարդկանց բաժանելով հերոսների եւ չարագործների, դահիճների եւ զոհերի: Ընդ որում, մեզ «հաճելի է» հանդես գալ զոհի դերում, որովհետեւ այդ դեպքում մեր մեջ նստած դահճի հատկությունները մենք հեշտությամբ վերագրում ենք ինչ-որ մեկին կամ մարդկանց ինչ-որ խմբի: Այդ ամենը մեր հոգու, այսպես ասած, ցածր տատանումներն են (վիբրացիաները), որոնք կամ համապատասխանում են, կամ հակասում են այլ մարդկանց նման տատանումներին՝ դրանով իսկ առաջացնելով կամ չառաջացնելով մանր (բայց մեզ թվում է՝ շատ լուրջ) խնդիրներ: Բայց մենք ապրում ենք, դրանք համապատասխանում են մեզնից դուրս, մեզնից բարձր գտնվող ուժերի վիբրացիաներին, որոնք հավատացյալ մարդկանց համար կրում են Աստծո անունը, իսկ ուրիշների համար՝ այլ անուններ: Եվ այս դեպքում, եթե մենք «ճիշտ ալիքի» վրա ենք, ապա հենց դա՛ է բարձրագույն երջանկությունը: Իրականում, իհարկե, դրանք երկու տարբեր աշխարհներ չեն՝ աշխարհը մեկն է՝ դրանք տարբեր «տեսանկյուններ» են, «դիտակետեր», եւ եթե մեր հոգին լարված է բարձր տատանումների վրա, ապա հերոսներն ու հակահերոսները, դահիճներն ու զոհերը, չդադարելով այդպիսիք լինելուց, դառնում են «կատարյալ» եւ «օգտակար»՝ այն առումով, որ մեզ ինչ-որ ուղերձ են փոխանցում, եւ այդ առումով ոչ լավն են, ոչ էլ վատը՝ բոլոր այդ մարդիկ եւ իրադարձությունները մեզ համար, մեծ հաշվով, դաս են»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր