5605 դիտում
19:39 30-07-2015
Խորենը ընկերների հետ սպասել է, որ սիրած աղջկա ծնողները տանից գնան, այնուհետեւ ծեծել են նրա եղբորը եւ բռնի ուժով աղջկան փախցրել
Խորեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով համաքաղաքացուհի Քրիստինե Պետրոսյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել իր ընկերների՝ համաքաղաքացի Արամայիս Շհոյանի, Արմեն Մնացականյանի հետ։
Հետո, միմյանց միջև կատարելով դերաբաշխում, ինչպես նաև օգտվելով Արմեն Պետրոսյանի և վերջինիս կնոջ՝ տանից բացակայելու հանգամանքից՝ Արմեն Մնացականյանին պատկանող, վերջինիս կողմից վարած «LEXUS GX470» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան 117 հասցեում գտնվող Արմեն Օնիկի Պետրոսյանին պատկանող առանձնատան մոտ: Արմեն Մնացականյանը մնացել է ավտոմեքենայի մեջ՝ ղեկի մոտ նստած, իսկ Խորեն Ասատրյանը և Արամայիս Շհոյանը մոտեցել են բնակարանին, որի մուտքի դուռը ներսից բանալիով փակված է եղել:
Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով թակել են դուռը, և երբ Արմեն Պետրոսյանի անչափահաս որդին՝ Համլետ Պետրոսյանը, բացել է այն, Խորեն Ասատրյանը և Արամայիս Շհոյանը, գործելով միասնական դիտավորությամբ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, բնակարանում գտնվող Քրիստինե և Համլետ Պետրոսյանների կամքին հակառակ ապօրինի մուտք են գործել բնակարան, որը զուգորդվել է Համլետ Պետրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, մասնավորապես՝ մուտքի դուռը բացելուց անմիջապես հետո Արամայիս Շհոյանը, բռնելով Համլետ Պետրոսյանի ձեռքերից, նրան ներս է տարել և վերջինիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով, նրա ձեռքերը բռնած հրել է պատին, իսկ Խորեն Ասատրյանը, բռնություն գործադրելով Քրիստինե Պետրոսյանի նկատմամբ, բռնելով նրա ձեռքից՝ քաշելով դուրս է բերել բնակարանից և նստեցրել ավտոմեքենան:
Այդ ընթացքում Արամայիս Շհոյանը բաց է թողել Համլետ Պետրոսյանին, միացել իր ընկերներին, ու երեքով բացահայտ առևանգել են Քրիստինե Պետրոսյանին և նրան տեղափոխել Երևան քաղաքի Նարեկացու 40 շենքի 46 հասցեում գտնվող բնակարան: Սակայն Արմեն Պետրոսյանը դստերը գտել եւ վերադարձրել է իրենց տուն:
Այսինքն, Խորեն Արսենի Ասատրյանին եւ Արամայիս Զավենի Շհոյանին մեղսագրվում է հանցագործությունների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ Արմեն Ռաֆիկի Մնացականյանին՝ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
2803 դիտում
15:05 17-09-2024
Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից. Oragir.news
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված