211652_close_icon
views-count2593 դիտում article-date 15:56 30-07-2015

Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել պահպանել զարգացման դինամիկան: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աջակցության և կոնկրետ բնագավառներում՝ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլն, համագործակցության համար: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ներկայումս իրականացվող նախագծերին, որոնք ծառայեցվում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հիմնական նպատակներին՝ պաշտպանական բարեփոխումներին և ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղաղության և կայունության պահպանության գործողություններին մասնակցող փոխգործակցելի ստորաբաժանումների՝ խաղաղապահ բրիգադի, դաշտային հոսպիտալի և խաղաղապահ ինժեներական ստորաբաժանման կարողությունների զարգացմանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, որի ընթացքում կողմերն իրենց մտահոգությունների են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային սպառնալիքների վերաբերյալ: [b]ՀՀ Պաշտպանության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր