211652_close_icon
views-count2093 դիտում article-date 21:10 01-08-2015

Իսրայելի զինվորականները սպանել են պաղեստինցի անչափահասի

Իսրայելցի զինվորականների կողմից վերջին օրերին պաղեստինցի անչափահասի սպանության երկրորդ դեպքն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել Հորդանան գետի հարավային ափին: 14-ամյա Լաիդ Կհալդին, որը բնակվում էր փախստականների ճամբարում, հրազենային վնասվածք է ստացել եւ մահացել տեղի հիվանդանոցում: Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով՝ տղան կոկտեյլ է նետել զինվորականների կայանի ուղղությամբ, ինչից հետո վերջիններս ստիպված են եղել կրակ բացել:

Նմանատիպ նյութեր