30362 դիտում
13:17 01-08-2015
Երիտասարդ վարորդը ոչ սթափ վիճակում Porsche Cayenne-ով փորձել է մտնել Սևանի հանգստյան տներից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բաշինջաղյան 169 շենքի բնակիչ Արգամ Ռաֆայելյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի 26 ՍՏ 600 համարանիշի ավտոմեքենայով Սևանի թերակղզում բախվել է հանգստյան տներից մեկի երկաթե դարպասներին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի ծառայողները` բաժնի պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած վիճակում), իսկ Porsche Cayenne-ը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+