211652_close_icon
views-count32049 դիտում article-date 15:26 02-08-2015

Վանդալիզմ Կոտայքի մարզում. անհայտ անձը կամ անձինք Կամարիս գյուղում վառել են գյուղացու 10 000 հակ խոտի դեզերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Կամարիս գյուղում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների անհայտ անձը կամ անձինք հրկիզել են նույն գյուղի բնակիչ անասնապահությամբ զբաղվող Գևորգ Միքայելյանի մոտ 10 հազար հակ խոտերը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ստահակը կամ ստահակները թուրքի հոգեբանությամբ հրկիզում են վերջինիս խոտի հակերը պատճառելով ինչպես բարոյական այնպես էլ խոշոր չափի նյութական վնաս: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, նախորդ հրդեհի դեպքն էլ չի բացահայտվել և հույս էլ չկա, որ սա էլ կբացահայտվի: Արդեն 40 րոպեից ավելի է Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Աբովյանի հրշեջ փրկարարները մենամարտի են դուրս եկել ուժեղ կրակի դեմ, սակայն նրանք անզոր են քանի որ կրակի հսկա լեզուների երկարությունը մի քանի մետր է: Մանրամասները՝ քիչ ուշ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր