211652_close_icon
views-count30344 դիտում article-date 20:43 13-11-2023

Վանդալիզմ՝ Կոտայքի մարզում. անհայտ անձը կամ անձինք կասկածելի նյութ են լցրել Երևան-Սևան ճանապարհին տեղադրված «Քանդակ արձագանք»-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ են իրականացրել Կոտայքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորաններում տեղադրված «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանի վրա անհայտ անձը կամ անձինք կասկածելի ներկ են լցրել:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Թե ո՞վ կամ ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են վանդալիզմ իրականացրել՝ պարզվում է: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր